Տասնյակ հազարավոր ցուցարարներ ամբողջ գիշեր մնացել են Կահիրեի «Թահրիր» հրապարակում՝ այդպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի՝ ավելի վաղ հրապարակած Սահմանադրական հռչակագրին, որն ընդլայնում է նրա լիազորությունները, հաղորդում է BBC-ն։
Նշելով, որ դա ժամանակավոր միջոցառում է, Մուրսին արգելել է վիճարկել իր որոշումները դատարաններում։
Շատ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա հրապարակից, քանի դեռ նախագահը չեղյալ չի հայտարարել իր դեկրետը։