Եգիպտական աշուն․ ցուցարարները չեն հեռանում «Թահրիրից»

Տասնյակ հազարավոր ցուցարարներ ամբողջ գիշեր մնացել են Կահիրեի «Թահրիր» հրապարակում՝ այդպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի՝ ավելի վաղ հրապարակած Սահմանադրական հռչակագրին, որն ընդլայնում է նրա լիազորությունները, հաղորդում է BBC-ն։

Նշելով, որ դա ժամանակավոր միջոցառում է, Մուրսին արգելել է վիճարկել իր որոշումները դատարաններում։

Շատ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա հրապարակից, քանի դեռ նախագահը չեղյալ չի հայտարարել իր դեկրետը։