ԴՆԹ-ն 1 ժամում հետազոտող սարքն արժե $120 հազ.

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական NEC-ը ստեղծել է ԴՆԹ-ն հետազոտող սարք, որը հնարավորություն է տալիս 1 ժամում ստանալ ԴՆԹ-ի պատասխաններ, հաղորդում է SciencePlanet կայքը:

Սարքավորումը կշռում է 70,5 կգ և արժե $120 հազ.: NEC-ում նշում են, որ ԴՆԹ-ի հետազոտության ժամանակը հնարավոր է կրճատել մինչև 25 րոպե: Ակնկալվում է, որ նոր մոդելը կկշռի 35 կգ:

Նշենք, որ NEC ընկերությունը համանման սարք արտադրել է դեռ 2007թ., իսկ նոր մոդելը նախկինից քիչ է տարբերվում:

NEC-ի սարքավորումը ի սկզբանե նախատեսված է եղել ուժային մարմիններին ծառայելու նպատակով, սակայն ակնկալվում է, որ հետագայում կօգտագործվի նաև աղետների զոհերի ինքնության ճանաչման համար:

Մեկնաբանել