Թուրքիայի վճռաբեկ դատարանի դատավոր Նիհատ Օմերօղլուն, որը Հրանտ Դինքին մեղադրանք էր ներկայացրել 301-րդ հոդվածով, դարձել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանը, հաղորդում է «Ակօսը»:
Ըստ Պոլսում լույս տեսնող հայկական թերթի` Նիհատ Օմերօղլուն մտերիմ հարաբերությունների մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և վայելում է իշխանությունների աջակցությունը:
Հիշեցնենք, որ «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը նրան մեղադրել էր թուրքականությունը վիրավորելու մեջ, իսկ Օմերօղլուն դատարանի այն անդամներից էր, որ կողմ էին Դինքին դատելուն: