Տոկիոյի «Դիսնեյլենդը» հելիումի դեֆիցիտի պատճառով փուչիկներ չի վաճառի

Տոկիոյում գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգին հրաժարվել է Միքի Մաուսի և այլ մուլտհերոսների տեսքով փուչիկների վաճառքից: Նման որոշում է ընդունվել փուչիկների լիցքավորման համար անհրաժեշտ հելիում գազի դեֆիցիտի պատճառով:

Զբոսայգու ղեկավարությունը հելիում է պատվիրել ԱՄՆ-ում, սակայն պատվերն ուշանում է, Նահանգներում հելիումի արդյունահանման ծավալների կրճատման պատճառով:

Հելիում գազի արդյունահանման առաջատարը ԱՄՆ-ն է, որը միջինը տարեկան 140 մլն խ/մ հելիում է արդյունահանում: Այս գազն օգտագործվում է բժշկության, մետաղագործության, զվարճանքների և այլ ոլորտներում:

Մեկնաբանել