Յուրա Մովսիսյանը հերքում է Սպարտակ տեղափոխվելու մասին լուրը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը բուժզննում է անցնում Մոսկվայի «Սպարտակում»:

«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի բուժզննում էլ ես չեմ անցել մայրաքաղաքային թիմում»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նախօրեին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Մովսիսյանը բուժզննում է անցնում «Սպարտակում», որը նրան տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել