«Զվարթնոցը»` ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» (EMAA. Emerging Markets Airports Award), հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայանների» մամուլի ծառայությունից:

Զվարթնոցից բացի` ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել` անկախ իրենց գտնվելու վայրից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին: