ԱՄՆ-ում հանրապետականները միգրացիոն բարեփոխման նոր նախագիծ են առաջարկել

Հանրապետական սենատորներ Ջոն Կայլն ու Քեյ Բեյլի Հաթչիսոնն առաջարկել են ԱՄՆ-ում անօրինական միգրացիայի խնդրի լուծման իրենց տարբերակը։

Համաձայն սենատորների առաջարկած ծրագրի՝ անօրինական միգրանտների երեխաները, որոնք ամբողջ կյանքն ապրել են Ամերիկայում, կարող են ստանալ մշտական կեցության իրավունք (այսպես կոչված «գրին քարտ»), բայց ոչ քաղաքացիություն։

Ենթադրվում է, որ սկզբում նրանք կարող են ստանալ վիզա, որը կտա կրթություն ստանալու և ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայելու իրավունք։ Ստանալով բարձրագույն կրթություն կամ չորս տարի ծառայելով բանակում՝ նրանք կկարողանան ստանալ աշխատանքային վիզա և միայն հետո դիմել գրին քարտի համար։

Այս առաջարկը Կայլի և Հաթչիսոնի հասցեին ուղղված քննադատություն է առաջացրել ինչպես անօրինական ներգաղթյալների և նրանց երեխաների նկատմամբ կոշտ ուղեգիծ ունեցող կուսակցիների, այնպես էլ դեմոկրատների կողմից, որոնք կոչ են անում ամբողջ կյանքն ԱՄՆ-ում ապրած մարդկանց հնարավորություն տալ դառնալ բարեխիղճ քաղաքացի։

Ո՛չ Հաթչիսոնը, ո՛չ Կայլը հույս չունեն, թե Կոնգրեսը կդիտարկի իրենց առաջարկը հիմա՝ խորհրդարանականների ներկայիս կազմի (որը պետք է լուծի շատ ավելի անհետաձգելի խնդիրներ) աշխատանքների վերջին շաբաթբերին։

Այդուհանդերձ, սենատորները հայտարարել են, որ կարևոր են համարում բանավեճ սկսել այդչափ կարևոր թեմայով նախքան իրենց պաշտոնաթողությունը․ Կայլն ու Հաթիսոնը լքում են Կոնգրեսը ներկայիս ժամկետի ավարտից հետո։

Հարցը, թե ինչ անել դեռ երեխա ժամանակ Միացյալ Նահնագներ բերված միլիոնավոր մարդկանց հետ, պարբերաբար տրվում է ինչպես ԱՄՆ-ի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի անդամների կողմից։

Հունիսին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարեց երեխա ժամանակ Միացյալ Նահնագներ տեղափոխված անօրինական ներգաղթյալների համար օրենսդրության՝ երկար սպասված մեղման մասին։ Միգրանտներին թույլատրվել է մնալ ԱՄՆ-ում, եթե նրանք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․ երկիր են ժամանել՝ 16 տարին չբոլորած, տվյալ պահի դրությամբ ԱՄՆ-ում առանց երկրից բացակայելու ապրել են առնվազն հինգ տարի, սովորում են դպրոցում կամ ավարտել են այն կամ ստացել փաստաթուղթ միջնակարգ կրթություն ստանալու մասին, կամ ծառայել են բանակում, որևէ հանցագործություն չեն կատարել և նրանց տարիքը չի գերազանցում 30-ը։

Միգրացիոն օրենսդրության՝ նախագահի վարչակազմի առաջարկած մեղմումը վերաբերում է մոտ 800 հազ․ անօրինական ներգաղթյալի, հիմնականում՝ Լատինական Ամերիկայից և Մեքսիկայից, որոնք ապրում են արտաքսման մշտական վախի մեջ։ Նրանց տրվել է աշխատանքի երկամյա թույլտվության դիմելու իրավունք, որը հետո հնարավոր է վերականգնել։ Ավտոմատ ամերիկյան քաղաքացիություն ստանալու և աշխարհով առանց վիզայի ճամփորդելու հնարավորության մասին առայժմ խոսք չկա։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզաբանել է, որ խնդրի լուծումը միայն ժամանակավոր է, և Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ այդպիսի անօրինական ներգաղթյալների իրավունքների մասին օրինագիծ ընդունել։

Մեկնաբանել