«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 29-ին` ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի, Ջամբուլի, Շահումյանի 16, 17, 18 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ Զորավար Անդրանիկի թաղամասի Ա և Բ զանգվածներում, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Ռ.Մելիքյան, Շահումյանի 11-14 փողոցներում, Թաիրով և Փարաքար գյուղերում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: