Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ

Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի վարչակարգին մոտ կանգնած 36 անձանց և 19 ընկերության նկատմամբ: Նրանց թվում են` Սիրիայի վարչապետ Ուայել Նադեր Հալաքին, Կենտրոնական բանկի տնօրեն Ադիբ Մայալեն, ինչպես նաև Սիրիական նավթային ընկերությունը, բանկեր, արդյունաբերական ընկերություններ և նախարարություններ:

Այսպիսով` Ճապոնիայի պատժամիջոցները, ընդհանուր առմամբ, տարածվում են Սիրիայի 59 քաղաքացիների և 35 կազմակերպությունների վրա, որոնց ակտիվները սառեցվել են, իսկ նրանց մուտքը Ճապոնիա արգելվում է: Ցանկում է նաև նախագահ Բաշար ալ Ասադը:

Նշենք, որ այս որոշումը նախորդել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ուրբաթ օրը կայանալիք «Սիրիայի բարեկամներ» աշխատանքային խմբի հինգերորդ նիստին:

Մեկնաբանել