Մեսսիի խաղն ավելի մեծ հաճույք է պատճառում. Ռոնալդո

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում ֆավորիտը Լիոնել Մեսսին է:

«Մեսսին և Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստներ են, սակայն Մեսսիի խաղն ավելի մեծ հաճույք է պատճառում, քան Ռոնալդուինը: Նեյմարին խորհուրդ կտայի տեղափոխվել Եվրոպա, հենց այնտեղ են ֆուտբոլիստները դառնում պրոֆեսիոնալներ: Ես շատ բան եմ սովորել, երբ 18 տարեկանում տեղափոխվեցի Եվրոպա», – Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Մեկնաբանել