Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիքսոնը կարող է գլխավորել Ուկրաինայի հավաքականը: Այս մասին հայտնում է Football.ua կայքը:
«Մենք անհանգստացած ենք իրավիճակով: Այսօր մոտ 30 թեկնածու կա: Նրանց անունները գաղտնիք չէ: Մեզ համար կարևորն անձնագիրը չէ, մեր մարզիչները ոչնչով չեն զիջում արտասահմանյան մարզիչներին: Մարչելո Լիպիի անունը չկա ցուցակում, իսկ Էրիքսոնինը` կա», – նշել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Անատոլի Պոպովը: