Այսօր Երևանում մեկնակել է Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ հայտարարվել է այդ միջոցառման պաշտոնական մեկնարկի մասին։
Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնեն Հայրիկ Նազարյանը (49 կգ , Գավառ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ , Երևան), Տարոն Սողոմոնյանը (56 կգ , Զովունի), Արման Դարչինյանը (60 կգ , Վանաձոր), Գոռ Երիցյանը (64 կգ, Երևան), Յուրա Միքայելյանը (69 կգ, Գյումրի), Արտավազդ Հարոյանը (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունովը (81 կգ , Աբովյան), Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ , Վանաձոր), Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ , Էջմիածին):
Հայաստան են ժամանել 68 երկրի մոտ 620 ներկայացուցիչ: Մենամարտերը կմեկնարկեն նոյեմբերի 29-ին։