Դամասկոսում պայթյունից հայ է զոհվել

Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով շուրջ 50 զոհվածների թվում մեկ հայ կա. այս լուրը հաստատել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Նա նշել է, որ զոհը երկքաղաքացի Ֆադի Փոլոն է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դամասկոսի Ջարամանա ավանում երկու մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տասնյակ զոհեր ու շուրջ հարյուր վիրավորներ կան: