Սկոլարին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Այս մասին հաղորդում է Globo-ն։ Պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի կունենա հինգշաբթի։

Հիշեցնենք, որ Սկոլարիի գլխավորությամբ բրազիլացիները հաղթել են 2002 թվականի աշխարհի առաջնությունը։

Նշենք, որ 64-ամյա մասնագետը վերջին անգամ գլխավորել է «Պալմեյրասը», որը ավարտված մրցաշրջանի արդյունքներով լքել է բրազիլիական բարձրագույն դիվիզիոնը։

Մեկնաբանել