Թուրքիան ՄԱԿ-ում կաջակցի Պաղեստինին

Թուրքիան աջակցելու է Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ:

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում քննարկվելու է հենց այս հարցը: Դավութօղլուն ասել է, որ Պաղեստինի համար պատմական օր է լինելու` հույս հայտնելով, որ շուտով կգա այն ժամանակը, երբ Պաղեստինի դրոշը ՄԱԿ-ում կծածանվի որպես կառույցի լիիրավ անդամի:

Թուրքական Zaman-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ արաբական ոչ մի երկրի նախարար ներկա չի լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին և չի աջակցելու Պաղեստինին:

Մեկնաբանել