Ֆալկաոն աշխարհի լավագույն 9 համարն է. Ատլետիկոյի նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ես ձեզ կարող եմ ասել, որ Ֆալկաոյին մեզ մոտ ամեն ինչ դուր է գալիս։ Նա ինձ ասել է, որ երջանիկ է «Ատլետիկոյում» և մտադիր է մինչև պայմանագրի ավարտը հանդես գալ մեր թիմում։

Բայց Ֆալկաոն օրերից մի օր կցանկանա ուժերը փորձել այլ առաջնությունում, սակայն, թե երբ դա կլինի, դեռ հայտնի չէ։ Ես գիտեմ, որ այդ օրը կգա, բայց ոչ մոտ ապագայում։ Այս պահին Ռադամելը աշխարհի լավագույն 9 համարն է», – Սերեսոյի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մեկնաբանել