2012թ. նոյեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավաշիրօղլու Ալիևը նոյեմբերի 30-ին կհանձնվի ադրբեջանական կողմին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Ադրբեջանի քաղաքացու միակողմանի հանձնումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ալիևը նոյեմբերի 13-ին` ժամը 07:45-ի սահմաններում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին հաղորդել էր, որ Ալիևի մասին տեղեկացվել է համապատասխան միջազգային կառույցներին, որոնք էլ աշխատելու էին նրա հետ: