Արտգործնախարարության նոր շենքը կկառուցվի Վ. Սարգսյան փողոցում` դատախազության շենքի և նախկին «Սևան» հյուրանոցի միջանկյալ հատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` ԱԳՆ նոր շենքի նախագիծն արդեն հաստատվել է, սակայն կապալառու ընկերության համար մրցույթ դեռ չի հայտարարվել: Շենքը կունենա 14 հազ. քմ տարածք: Շինարարությունը կավարտվի 2,5 տարի անց:
ԱԳՆ շենքի հարևանությամբ կկառուցվեն նաև արդարադատության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները` համապատասխանաբար 5 հազ. և 5 հազ. քմ տարածքով: