ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է չորրորդ «Ոսկե գնդակին»:
Մեսսին երեք տարի անընդմեջ արժանացել է պատվավոր մրցանակին և այս տարի էլ լավ հնարավորություն ունի մտնելու պատմության մեջ որպես միակ ֆուտբոլիստ, ով չորս անգամ անընդմեջ «Ոսկե գնդակ» է ստացել:
«Ռեկորդները գերազանցվելու համար են: Եթե նա ևս մեկ անգամ հաղթի, նշանակում է, որ նա արժանի է»,-նշել է Պլատինին Ouest-France-ի հետ զրույցում:
«Նա դեռ 25 տարեկան է և մեծ հնարավորություններ ունի ընդմիշտ իր հետքը թողնելու համար»,-հավելել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Նշենք, որ «Ոսկե գնդակի» երեք հիմնական թեկնածուների անունները կհայտարտվեն այսօր Սան Պաոլոյում տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարզական գործընկեր SportArmenia.com