Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2012 թվականի լավագույն թենիսիստուհի

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը WTA-ի վարկածով ճանաչվել է 2012թ.-ի լավագույն թենիսիստուհի: Այս մասին հայտնում է կանանց թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Սերենան հրաշալի մրցաշրջան անցկացրեց: Այս տարի նա հաղթեց 6 մրցաշարում, որոնցից երկուսը` «Մեծ սաղավարտի»: Սերենան հավասարը չուներ Ուիմբլդոնում և US Open-ում: Նա նաև 2 ոսկե մեդալ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Նշենք, որ Սերենան այս մրցանակին արժանանում է 4-րդ անգամ: Այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն գերմանուհի Շտեֆի Գրաֆը (8) և ամերիկուհի Մարտինա Նավրատիլովան(7):

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել