«Հայրենիք, պատիվ, հավատարմություն». Վրաստանի ՊՆ նոր կարգախոսը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նոր կարգախոս կունենա՝ «Հայրենիք, պատիվ, հավատարմություն»: Այս մասին հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Լևան Ջորբենաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Կարգախոսն արդեն տեղադրվել է նախարարության պաշտոնական կայքում:

«Կարգախոսը կլինի նախարարության նոր հայեցակարգի մեկնարկային կետը», -ասել է Ջորբանաձեն:

2012թ. հուլիսին պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը ներկայացրել էր նախարարության նոր «Երեք T-երի հայեցակարգը», ըստ որի՝ առաջնահերթությունը տրվելու է առաջին՝ Total Care-ին՝պետության կողմից յուրաքանչյուր զինծառայողի լիակատար հոգածություն: Երկրորդ՝ Total Training՝ բանակի և զինվորականների կրթական մակարդակի առավելագույն բարձարացում: Եվ երրորդ՝ Total Defence՝ լիակատար պաշտպանություն:

Նախարության նախկին կարգախոսը մոտավորապես այսպես էր ձևակերվում՝ «Մենք որևէ մեկին միայանակ չենք թողնի թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ»:

Ըստ Ջորբանաձեի՝ ներկայում աշխատանքներ են ընթանում հայեցակարգի մշակման ուղղությամբ:

Սկսած հոկտմեբերից՝ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում է Իրակլի Ալասանիան:

Մեկնաբանել