Օբաման ու Ռոմնին ճաշել են Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին նոյեմբերի 29-ին հրավիրել էր Սպիտակ տուն՝ ճաշի։ Սա եղել է նրանց առաջին հանդիպումը ընտրություններում Օբամայի հաղթելուց հետո, հաղորդում է Euronews-ը։

Ճաշի ընթացքում նրանք քննարկել են աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերը պահպանելու կարևորությունը, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները։

Նոյեմբերի 6-ին հանդես գալով հաղթական ելույթով՝ Օբաման հայտարարել էր Ռոմնիի հետ երկխոսելու, ինչպես նաև նրա որոշ՝ ԱՄՆ-ի համար միանգամայն օգտակար գաղափարներն ուշադրության առնելու մտադրության մասին։

Մեկնաբանել