Չդառնալ Ուկրաինա. ԱՄՆ գլխավոր ուղերձը Վրաստանին

ԱՄՆ-ը Վրաստանին խորհուրդ է տալիս չգնալ Ուկրաինայի ճանապարհով: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը երեկ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է GHN-ը:

Ըստ Նուլանդի հանդիպումը չափազանց բավական արդյունավետ է եղել, քննարկվել է նաև Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական ուղեգծին առնչվող հարցեր:

«Մի՛ գնացեք Ուկրաինայի ճանապարհով: Մի դարձե՛ք Ուկրաինա», -ասել է Պետքարտուղարության մամլո խոսնակը՝ հավելելով, որ սա ԱՄՆ գլխավոր ուղերձն է Վրաստանի նոր կառավարությանը:

Մեկնաբանել