Բրիտանիայում հնարավոր է՝ մամուլի աշխատանքի կարգավորման նոր մարմին ստեղծվի

Լորդ Լևեսոնի հանձնաժողովը, որը հետաքննում է բրիտանական մամուլի կապերը իշխանության ներկայացուցիչների հետ, Մեծ Բրիտանիայի կառավարությանը խորհուրդ է տվել ստեղծել լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող անկախ մարմին, հաղորդում է Euronews-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակումների, իսկ լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդն աջակցել է նախաձեռնությանը և վճռորոշ քայլերի կոչ է արել։

Դատավոր լորդ Բրայան Լևեսոնը բրիտանական որոշ լրատվամիջոցների անօրինական աշխատանքի, հեռախոսային բանկցությունների գաղտնալսման և պաշտոնատար անձնաց կաշառելու դեպքերի ուսումնասիրման արդյունքներով հրապարակած իր զեկույցում առաջարկել է լուծարել գոյություն ունեցող Մամուլի դեմ բողոքների հանձնաժողովը և ստեղծել լրատվամիջոցների ինքնակարգավորման նոր մարմին, սակայն այն ենթարկել վերահսկիչ կառույցին։

Լրագրողների ագրեսիվ գործողությունների օբյեկտ դարձած մարդկանց փաստաբանը կոչ է արել ականջալուր լինել Լևեսոնի առաջակին։

«Հիմնվելով իմ հաճախորդների համոզինչ և երբեմն վախեցնող վկայությունների վրա՝ կարծում եմ, որ մեզ ուժեղ և անկախ վերահսկիչ մարմին է հարկավոր։ Ժամանակն է, որ քաղաքական գործիչները կատարեն իրենց խոստումները և մի կողմ դնեն լրատվամիջոցների սեփականատերերի և խմբագիրների հետ սեփական հարաբերությունները»,- ասել է նա։

Euronews-ի թղթակիցը Լոնդոնից հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչների և հասարակության շրջանում լրատվամիջոցների առաջարկվող կարգավորման հարցում միասնություն չկա։ Մեծ Բրիտանիան հնարավոր է՝ նորամուծությունների շեմին է, որոնք կարող են փոխել բրիտանական հասարակության հիմնարար սկզբունքները։