«Օրենքով գողերը» սպառնացել են Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարին

Անցած գիշեր «օրենքով» գողերը սպառնացել են Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային: Այս մասին տեղեկացրել է «Ազատության ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչ Թեա Տուտբերիձեն, հաղորդում է GHN-ը:

Նրա խոսքով՝ Ախալայան իր հասցեին ուղղված արտահայտություններ, սպառնալինքներ և բարձր գոռոցներ է լսել: Այս մասին արդեն տեղեկացվել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դատապարտյալների մոնիթորինգի խմբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին և ներկայում Թբիլիսիի համար 7 բանտում է, որտեղ հիմնականում իրենց պատիժն են կրում «օրենքով գողերը»:

Նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով: Նա մասնավորապես մեղադրվում է զինվորականներին խոշտանգման և պաշտոնական լիզորությունների չարաշահման մեջ:

Ախալայան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից է և երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է մինչ այս տարվա ամառ: Հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի Գլդանիի բանտի սկանդալի պատճառով, այնուհետ մեկնել է Վրաստանից, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Նոյեմբերի նա վերադարձել է Թբիլիսի՝ հայտարարելով, թե պատրաստ է պատասխանել իրեն առաջադրված բոլոր հարցերին և մեղադրանքներին:

Մեկնաբանել