Ատլետիկոն պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ

Ինչպես հաղորդում է Marca-ն, նախօրեին Մադրիդի «Ատլետիկոն» և Ադրբեջանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համագործակցության պայմանագիր, որի մասին կհայտարարվի այսօր «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում։

Արդեն այսօր մադրիդյան դերբիում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգա «Ադրբեջան՝ կրակի երկիր» տարբերանշանով մարզաշապիկներով։ Խաղը կայանալու է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։

Այս պայմանագրով «Ատլետիկոն» ընկերական խաղ կանցկացնի Ադրբեջանի հավաքականի հետ, ինչպես նաև կկազմակերպվի պատանի ֆուտբոլիստների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքներ, իսկ մրցաշրջանի վերջում Դիեգո Սիմեոնեն կայցելի Բաքու։ նախատեսված են նաև այլ միջոցառումներ, որոնց նպատակն է ճանաչելի դարձնել Ադրբեջանն աշխարհում։

Արարողությանը ներկա կլինեն Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը և ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։

Մեկնաբանել