Է.Նալբանդյանն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն այսօր հանդիպում են ունեցել. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպմանը նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Մեկնաբանել