Լոռու մարզպետի տեղակալ է նշանակվել Տիգրան Բադոյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Տիգրան Սլավիկի Բադոյան ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում:
2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ:
2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2005-2007թթ ընդունվել և ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` «Կառավարում» մասնագիտությամբ:
2005թ. «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է: 2012թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում` դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1274Ա որոշմամբ ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական:
2007թ. փետրվարի 15-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանում, որպես մարզպետի օգնական:

2011թ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս է:
2012թ. հիմնադրել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:

2003-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007-ից ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության նախագահն է:
2010 թ. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Գիտական 8 հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:
2010 թվականին ՀՀԿ Նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով և շնորհակալագրով:
2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:

1997-2001թ. զբաղվել է Ձյուդո և Սամբո ըմբշամարտով:
1999-2000թթ. Սամբո ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնության 3-րդ մրցանակակիր է՝ կրկնակի:
2000թ. Ձյուդո ըմբշամարտի ՀՀ երիտասարդական բաց առաջնության 2-րդ մրցանակակիր է:

Ազատ տիրապետում է ռուսերեն և վրացերեն լեզուներին:
Զինապարտ է, շարքային:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Մեկնաբանել