Ադրբեջանական կողմը կրկին ողջախոհություն չի ցուցաբերել. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սայմանագոտու ՀՀ Տավուշի մարզի հատվածում` Կայան բնակավայրի մերձակայքում, հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ նոյեմբերի 30-ին ադրբեջանական կողմին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևին:

Ս.թ. նոյեմբերի 12-ին վերջինս հատել էր ՀՀ պետական սահմանը և հայտնվել հայկական կողմում:

Գերու հանձման արարողությունից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը ադրբեջանցի գերու հանձման ժամանակ հերթական անգամ բարձրացրել է Ադրբեջանում հայ գերիների և պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը. «Մինչդեռ ադրբեջանական կողմը կրկին այդ հարցով ողջախոհություն չի ցուցաբերել, ադրբեջանական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը լիազորված չէ պատասխանել նմանատիպ հարցերի»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:

Ներկայումս հայկական կողմում է գտնվում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Միրզաօղլի Ֆաջարովը, որը խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր: Վերջինս ս.թ. հուլիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում հատելով ՀՀ պետական սահմանը, հանձնվել է հայ դիրքապահներին:

Մեկնաբանել