Անցյալ շաբաթ՝ շուրջ 1000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ. տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: