Ռեալը նահանջելու տեղ չունի, իսկ մենք նպատակներ ունենք. Ադրիան

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ադրիան Լոպեսը «Ռեալի» հետ կայանալիք դերբիի նախօրեին AS-ին հարցազրույց է տվել։

«Այս դերբին միշտ անխնա պայքարում է անցնում և աչքի է ընկնում իր գերլարվածությամբ։ Կարծում եմ՝ դա լավ ավանդույթ է պայքարել այս խաղում հաղթելու համար՝ առանց նայելու մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքին։

Նախորդ մրցաշրջանում վատ հանդիպում չսկսեցինք՝ գոլի հեղինակ դարձա։ Սակայն դրան հաջորդած Կուրտուայի հեռացումը և 11-մետրանոցից խփած գնդակը կոտրեցին մեր խաղը։ Հույս ունեմ, որ այս անգամ ոչինչ չի պատահի։

Մրցավարության գործոնը շատ մեծ է, սակայն հույս ունեմ, որ այն որոշիչ դեր չի ունենա հանդիպման արդյունքի համար։

«Ռեալը» նահանջելու տեղ չունի, իսկ մենք նպատակներ ունենք։ Հասկանալի է, որ թիմը դուրս է գալու «կծելու» ցանկությամբ, սակայն մենք նույնպես կարող ենք ցույց տալ մեր ատամները»,- ասել է Ադրիանը։

Մեկնաբանել