Արսենալը, Շալկեն և Յուվենտուսը զանգվածային տրանսֆերներ են նախատեսում

«Յուվենտուսի» հարձակվողներ Ալեսանդրո Մատրին և Նիկլաս Բենդտները և «Շալկեի»առաջատար Կլաս Յան Հունտելարը հնարավոր է փոխեն իրենց ակումբները։

Որոշ տվյալներով հոլանդացի հարձակվողը հունվարին պատրաստ է հեռանալ Գերմանիայից՝ «Արսենալում» խաղալու համար։ Անգլիական մամուլը հաղորդում է, որ գերմանական ակումբը հարձակվողի համար 6 մլն ֆունտ կստանա։

Այս դեպքում «Շալկեն» ցանկանում է հոլանդացուն փոխարինել Նիկլաս Բենդտներով, ով պատկանում է լոնդոնցիներին, սակայն այժմ մաշում է «Յուվենտուսի» պահեստայինների նստարանը։ Իտալացիները իրենց հերթին պատրաստ են վաղաժամ բաց թողնել դանիացի երիտասարդ աստղին։

Բացի այդ, «զինագործները» պատրաստ են 7 մլն եվրո վճարել Ալեսանդրո Մատրիի՝ «Ծեր սինյորայի» այլ հարձակվողի համար։

Մարզական գործընկեր SportArmenia.com