ՈւԵՖԱ. Սնեյդերի շուրջ ստեղծված դրությունը վատ է ազդում ողջ ֆուտբոլի վրա.

ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման գծով տնօրեն Ջորջիո Մարկետին խոսել է «Ինտերի»կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Սնեյդերի շուրջ ստեղծված դրությունը վատ է ազդում ողջ ֆուտբոլի վրա։ Ամեն ինչ տանում է դեպի այն, որ լավագույն տարբերակը հոլանդացու տեղափոխությունն է մեկ այլ ակումբ»,- Մարկետիի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։

Հիշեցնենք, որ FIFPro կազմակերպությունը հայտարարել էր, որ Սնեյդերը խաղադաշտ չի դուրս գալիս, քանի որ միլանյան ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր է պարտադրում, որի համաձայն` հոլանդացու աշխատավարձը պետք է զգալի կրճատվի։

Մարզական գործընկեր SportArmenia.com