Ֆերգյուսոնը զգուշացրել է, որ ինքը կարող է դուրս գալ խաղադաշտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Ռեդինգի» հետ հանդիպման (4։3) մասին։

«Սա իսկական հոգեվարք էր։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանությունում այսպես վատ չէինք խաղացել։ Եթե մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը այդ դիրքում իմ ֆուտբոլիստները չբարելավեն իրենց խաղը, ապա ես ինքս դուրս կգամ խաղադաշտ», – շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մեկնաբանել