«Սասնա ծռերը» հնարավոր է՝ հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Սասնա ծռեր» էպոսը հնարավոր է՝ միջազգային ճանաչում ձեռք բերի, քանի որ այն հավակնում է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հաղորդում է Reuters-ը։
Ամբողջ աշխարհից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու հայտ են ներկայացրել նաև 52 մշակութային արժեք ներկայացնող գործեր, այդ թվում՝ վենեսուելական «Պարող սատանաները» պոեմը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցի շուրջ քննարկումները կանցկացնի դեկտեմբերի 3-7-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն յուրաքանչյուր օրվա ավարտին։
«Մեր նպատակն է օգնել երկրներին պահպանել իրենց ավանդույթներն ու ապահովել այն գործընթացը, որի շրջանակներում դրանք կփոխանցվեն ապագա սերունդներին»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի քարտուղար Սեսիլ Դեյվիլը։
Կոնվենցիայի բյուջեն կազմում է տարեկան 6.5 մլն դոլար, որից գումարներ են տրամադրվում տարբեր ազգերին իրենց ավանդույթների և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման համար։

Մեկնաբանել