«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել մոսկովյան ակումբ Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին։
«Վերջին շրջանում «Սպարտակը» շատ խաղացողներ է գնել։ Մենք շատ լավ գիտենք, որ մի մասն ընտելացավ ակումբին, մյուսը՝ ոչ։ Այդ է պատճառը, որ չեմ ցանկանում միանշանական կարծիք հայտնել «Սպարտակում» Մովսիսյանի հեռանկարների մասին։ Մյուս կողմից, մի բան է խաղալ «Կրասնոդարում», մեկ այլ բան՝ «Սպարտակում»։ Մոսկովյան ակումբում դու միշտ ուշադրության կենտրոնում ես, ուժեղ ճնշման տակ։ Արդյունքում, շատերը չեն կարողանում ազատ շունչ քաշել և խաղալ ուժերի գերլարումով։
Այստեղ յուրաքանչյուրի հետ էլ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մովիսյսնաը վատ հարձակվող չէ։ Երևում է, որ տեխնիկա, արագություն և դրիբլինգ ունի։ Ի դեպ, այսօր շատ ֆուտբոլիստներ անհատական դրիբլինգ ունեն», – ասել է Մոստովոյը։ Այս մասին հաղորդում է Sovsport-ը։
Մարզական գործընկեր SportArmenia.com