Մեսսին կրկնել է Ռոդրիգեսի ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ, Պրիմերայում իր խփած գոլերի թիվը հասցրեց 190-ի։

Այդ 2 գոլերը նրան թույլ տվեցին հավասարվել Իսպանիայի առաջնության ողջ պատմության մեջ կատալոնացիների լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսին։ Հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հարկ է նշել, որ արգենտինացուն միայն մեկ գոլ է մնում խփել, որպեսզի կրկնի Գերդ Մյուլերի՝ մեկ տարվա ընթացքում խփած գոլերի թվով ռեկորդը։

Մեկնաբանել