Հրեաների համար նոր բնակավայրեր կառուցելու ծրագիրը կխափանի բանակցային գործընթացը. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Արևելյան Երուսաղեմի մոտ հրեական նոր թաղամասեր հիմնելու Իսրայելի ծրագրերը չեն օգնի լուծել պաղեստինյան ճգնաժամը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վաշինգտոնում հանդիպելով Իսրայելի պաշտոնատար անձանց հետ՝ Քլինթոնն ասել է, որ հրեաների համար նոր բնակավայրերի կառուցման ծրագիրը կարող է խափանել բանակցային գործընթացը։ «Մենք բոլորս պիտի միասնաբար աշխատենք, որպեսզի գտնենք «երկու պետություն» տարբերակը»,- հայտարարել է նա։
Քլինթոնը քննադատել է Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին, որի նախաձեռնությամբ անցնող շաբաթ ՄԱԿ-ում ընդունվեղ Պաղեստինին այդ կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ տալու որոշումը։

Մեկնաբանել