Ասադը հնարավոր է` քիմիական զենք օգտագործի. Մանաֆ Թլաս

Սիրիական բանակը դասալքած մինչ օրս ամենաբարձրաստիճան զինվորական, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մանկության ընկեր, գեներալ Մանաֆ Թլասը բրիտանական Sunday Times պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե Ասադը որպես վերջին լուծում հնարավոր է` դիմի իր քիմիական զենքերի պահեստին` կանխելու իր տապալումը:

«Չգիտեմ, թե նա երբ կօգտագործի քիմիական զենքը, բայց արդեն օդուժ և տանկեր է օգտագործում սեփական ժողովրդի դեմ: Հետևաբար, քիմիական զենք օգտագործելը նույն տրամաբանության մասն է: Ըստ ամենայնի` նա կօգտագործի այդ զենքը, երբ մոտ լինի իր տապալումը»,- բրիտանական պարբերականին ասել է 50-ամյա գեներալը, որին համարում են հետասադական Սիրիայի ամենակարևոր դերակատարներից մեկը:

Գեներալ Մանաֆ Թլասը, որի` ընդդիմության կողմն անցնելը 2012թ. հունիսին մեծ հարված էր հասցրել սիրիական վարչակարգին, հավելել է, թե «Ասադը պատերազմի ոճրագործ է»: