Իրաքում այս տարի ոչնչացվել է 420 քուրդ զինյալ. Թուրքիայի ՊՆ

Իրաքում թուրքական զինուժի իրականացրած գործողությունների հետևանքով 2012թ.  զոհվել է ավելի քան 420 քուրդ զինյալ, հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Sabah-ի հաղորդմամբ` 2012թ. ընթացքում թուրքական բանակը 55 անգամ հատել է Իրաքի սահմանը և օդային հարված հասցրել քուրդ զինյալների հենակետերին:

Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տվյալների` սեպտեմբերի դրությամբ թուրքական զինուժը կորցրել է 144 զինվոր: