SMS հաղորդագրությունը 20 տարեկան է

Դեկտեմբերի 3-ին տեքստային կարճ հաղորդագրությունը կամ SMS-ը նշում է իր 20-ամյա հոբելյանը:

Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առաջին կարճ հաղորդագրությունը ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3-ին, երբ Sema Group ընկերության 22-ամյա աշխատակից Նիլ Պապուորտը փորձարկեց Vodafone բջջային կապի օպերատորի նոր տեխնոլոգիան: Այդ հաղորդագրությունը կազմված էր ընդամենը երկու բառից՝ Merry Christmas:

Սկզբնապես SMS-ներն ուղարկվել են համակարգչից և միայն որոշ ժամանակ անց է հնարավոր դարձել ուղիղ հաղորդակցություն հաստատել բջջային սարքերի միջև:

2000թ. ընկերությունները, կատարելագործելով այս տեխնոլոգիան, իրենց հաճախորդների համար բջջային SMS-ներ ուղարկելու հնարավորություն են ստեղծել: Այս նորամուծությունը գայթակղիչ էր հատկապես երիտասարդության համար, որը մշտապես շտապում է և միաժամանակ մի քանի գործողություն անում: