Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։