Վրաերթի մասին լուրերի տարածումը դիտավորություն է. Ս. Բալասանյանի խոսնակ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունը նախօրեին վրացական Ժդանովական գյուղում մահացու վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, հաղորդում է «Ազգային գաղափար» պարբերականը:

Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց այս լուրերը: «Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, և զարմանալի է, որ նման դժբախտությունը բերում կապում են Սամվել Բալասանյանի հետ»,- ասաց նա` հավելելով, որ նմանատիպ տեղեկությունների տարածումը չարամտություն և դիտավորություն է:

Եգանյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե դեպքի վայրում ներկա է եղել Սամվել Բալասանյանը: