Օգնե՛ք, կինս պարբերաբար ծեծում է ինձ

Նիգերիայի տնտեսական մայրաքաղաք Լագոսի շրջանային դատարանը բավական արտասովոր գործ է ուսումնասիրում. ամուսինը դատարանից խնդրում է պաշտպանել իրեն կնոջից, որը ծեծում է իրեն և սպառնում հաշվեհարդար տեսնել:

Նիգերիական «Վենգարդ» թերթը գրել է, որ անվտանգության ծառայության աշխատակից, 40-ամյա Ջիմո Բաբատունդեն վախեցած է իր ագրեսիվ կնոջից, որը վերջին հինգ տարում դժոխքի է վերածել իրենց համատեղ կյանքը՝ ամուսնուն պարբերաբար ծեծելով կյանքի համար վտանգավոր գործիքներով:

Բաբատունդեն տեղեկացրել է, որ շուրջ մեկ ամիս առաջ փախել է տնից և թաքնվում է ընկերոջ տանը: Բացի ամուսնությունը չեղյալ հայտարարելուց՝ նիգերիացին իշխանություններին խնդրում է երաշխավորել, որ կինն ամուսնալուծությունից հետո չի սպանի իրեն:

Ի դեպ՝ Ջիմոյի կինը՝ Արիկեն, դատական լսումներին չի ներկայացել:

Մեկնաբանել