Բուդապեշտում հակաֆաշիստական երթ է տեղի ունեցել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կիրակի տեղի է ունեցել հակաֆաշիտական երթ, հաղորդում է Reuters-ը։

Ակցիային մասնակցել է մոտ 10 հազ․ մարդ։ Նրանք Բուդապեշտի կենտրոնական փողոցից շարժվել են դեպի Հունգարիայի խորհրդարանի շենք։ Բողոքի ցույցի պատճառ է դարձել խորհրդարանական, «Հանուն լավագույն Հունգարիայի» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դենդեշիի առաջարկը՝ կազմել իշխանության գտնվող հրեաների ցուցակ, որոնք նրա արտահայտմամբ՝ «կարող են վտանգ ներկայացնել երկրի ազգային անվտանգության համար»։ Ցույցի մասնակիցները պահանջել են Դենդեշիի հրաժարականը։ Բացի քաղաքի բնակիչներից՝ ակցիային մասնակցել են նախարարներ, ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև Հունգարիայում ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանները։

Դենդեշին ներողություն է խնդրել արտահայտության համար, որը նրա խոսքով՝ «սխալ է հասկացվել», սակայն լքել խորհրդարանական աթոռը հրաժարվել է։

«Հանուն լավագույն Հունգարիայի» կուսակցությունը ունի 47 մանդատ երկրի 386-տեղանոց խորհրդարանում և երեք մանտադ՝ Եվրախորհրդարանում։

Մեկնաբանել