Ես կատաղել էի. Բենիտես

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը թիմին չէր բավականացնում բնավորությունը։

«Երբ քո թիմը պարտվում է, դու տխրում ես։ Դա բնական է։ Սակայն ես ոչ միայն տխրել էի, կատաղած էի։ Նրանց շատ տարածություն տվեցինք և բաց թողեցինք նախաձեռնությունը։

Հենց այս պահերին է պետք ցուցադրել բնավորությունը։ Սակայն մենք չկարողացանք դա անել։ Բնավորությունը և առաջնորդի ունակությունները հարկավոր են բոլոր թիմերին։

Մոուրինյոյի ժամանակ թիմն ուներ ուժեղ բնավորություն, սակայն այժմ ուրիշ ժամանակներ են»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։

Մեկնաբանել