Մոսկվայում 95 տարեկանում վախճանվել է հայտնի մուլտիպլիկատոր Ֆյոդոր Խիտրուկը: Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են երեք ֆիլմ Վիննի Թուխի մասին, «Բոնիֆացիոսի արձակուրդը», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», «Կղզին», «Առյուծն ու ցուլը» և այլ մուլտֆիլմեր: Որպես անիմատոր նա ստեղծել է շուրջ 200 կերպար 102 ֆիլմում, օրինակ, Ձյունե թագուհին և Կարմիր գլխարկը:
Խիտրուկի «Մեկ հանցագործության պատմությունը» մուլտֆիլմը (1962) Սան Ֆրանցիսկոյի փառատոնում արժանացել է «Ոսկե դարպասներ» մրցանակի:
Հետագայում նրա մուլտֆիլմերը դարձել են բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակակիր: Ռեժիսորը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքի առաջ արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետ: