Ֆերնանդո Տորեսը` Անժիի նշանառության տակ

Մախաչկալայի «Անժին» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողՖերնանդո Տորեսի ծառայություններով:

Իսպանական մամուլի փոխանցմամբ` «Չելսին», դժգոհ լինելով հարձակվողի ցուցադրած խաղից, պատրաստ է բաժանվել նրանից: Իսկ «Անժիում» ցանկանում են տեսնել Ֆերնանդո Տորես-Սամուել Էտո’Օ հարձակվողական զույգը:

Տորեսն ինքը դեմ չէ փոխել ակումբը, քանի որ «Չելսիում» չի կարողանում վերգտնել իր խաղը, փոխանցում է աղբյուրը:

Թե որքան կարժենա ռուսաստանյան թիմի համար Տորեսի տեղափոխությունը, չի նշվում:

Մեկնաբանել