Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ժամանել Թուրքիա, սակայն նրա այցի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել, հաղորդում է թուրքական Haberexen.com կայքը:
Թուրքական կայքի հաղորդմամբ` մի խումբ չեչեններ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և շարժվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ: Չեչեններն իրենց դժգոհությունն են հայտնել Պուտինի այցի կապակցությամբ և պարզել Putin No գրությամբ պաստառներ և վանկարկել «Մարդասպան Պուտին»:
Ցուցարարների անունից հանդես եկած Բուրան Քուրթի խոսքով` իրենք դատապարտում են Կովկասում Ռուսաստանի իրականացրած քաղաքականությունը: Միաժամանակ` նա Պուտինին անվանել է բռնապետ:
Չեչենները զգուշացրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Պուտինի հետ ընկերություն չանել` հիշեցնելով «Ասա ով է քո ընկերը, ասեմ ով ես դու» ասացվածքը: